ՀՊՏՀ-ում գործող Կրթության կառավարման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի գործունեությունը բարձր է գնահատվել
04.10.2012
Դիտումների քանակ՝ 915
ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքը օրերս տեղեկացրել էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն դրական է գնահատել Հայաստանում գործող իր ամբիոնների աշխատանքի արդյունավետությունը և երաշխավորել նրանց հետագա գործունեությունը:
2011թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր ամբիոնների գործունեության արդյունավետությունն ուսումնասիրելու նպատակով անդամ երկրների շրջանակում անցկացրել է հարցում, որին մասնակցել են այդ երկրների Ազգային հանձնաժողովները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնները: Վերահսկողական աուդիտի արդյունքների համաձայն` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոններից 105-ը և ՀՀՑ ծրագրի մասնակիցներից 18-ը ճանաչվել են չգործող և ենթակա են փակման:
Արդյունավետ է գնահատվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 569 ամբիոնների և ՀՀՑ ծրագրի 52 մասնակիցների գործունեությունը, որոնց թվում են նաև Հայաստանում գործող ՅՈՒՆԵՍԿՕ-ի 6 ամբիոնները:
Սիրով տեղեկացնում ենք, որ Հայաստանում գործող ՅՈՒՆԵՍԿՕ-ի 6 ամբիոնների թվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կրթության կառավարման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը, որը հիմնադրվել է 2005 թվականի հոկտեմբերի 18-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի, ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի միջև կնքված պայմանագրով:
Այսօր լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց Կրթության կառավարման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ Ներսես Գևորգյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ այս բարձր գնահատականը հայաստանյան ամբիոններին տրվել է որդեգրված առաքելության իրականացման, նպատակամղված ու արդյունավետ աշխատանքի համար, որն իր ղեկավարած ամբիոնի դեպքում արտահայտվում է կրթության կառավարման գերակա ուղղություններով գործունության մեջ: Այն ընդգրկում է միջազգային համագործակցություն, միջազգային գիտաժողովներ, այցեր, քննարկումներ, հաշվետվություններ, այն հաստատության միջազգայնացում, որի կազմում գործում է: Ամբիոնի ջանքերի շնորհիվ ՀՊՏՀ-ն շահել է Տեմպուսի 3 ծրագիր:
Ներսես Գևորգյանը տեղեկացրեց նաև, որ ամբիոնի աշխատանքը ներկայացվել է 2011 թվականին Փարիզում կայացած ցանցային ամբիոնների հանդիպման ընթացքում, գնահատվել է օրինակելի և հրապարակվել է հաշվետվությունների առանձին ժողովածուով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին