ՀՊՏՀ ձեռքի գնդակի տղաների հավաքականը երեկ հաղթել է ՀՊՃՀ-ի թիմին

Դիտումների քանակ՝ 861

13-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ձեռքի գնդակի տղաների առաջնությունում երեկ ՀՊՏՀ հավաքականը խաղացել է ՀՊՃՀ-ի թիմի հետ: Համառ ու լարված պայքարում մեկ գնդակի առավելությամբ (19:18) հաղթել են մեր մարզիկները: Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ Լևոն Սամվելյանը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ այսօր, ժամը 14.00-ին մեր տղաները կխաղան Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի թիմի հետ: 

ՀՊՏՀ երկրպագուների մասնակցությունը այս խաղին ցանկալի է:

Հիշեցնենք, որ մրցումները տեղի  են ունենում ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզադահլիճում: 

Շնորհավորում ենք ՀՊՏՀ մարզիկներին հաղթանակի առթիվ և մաղթում նորանոր հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին