ՀՊՏՀ ուսանողներն այսօր հյուրընկալեցին BBmedia բրենդինգային ընկերության ներկայացուցիչներին
03.10.2012
Դիտումների քանակ՝ 1429
ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ուսումնագիտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր ՀՊՏՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ «Բաց դաս», որը վարեցին BBmedia բրենդինգային ընկերության ներկայացուցիչներ Տիգրան Սարգսյանը, Էդուարդ Քանքանյանը, Սուրեն Բաբաջանյանը, բրենդինգի մասնագետ Կարեն Բաբաջանյանը:
Սուրեն Բաբաջանյանը, դիմելով ներկաներին նշեց, որ ուսանողների հետ հանդիպելու առաջարկությունը սիրով են ընդունել իրենց խմբի բոլոր անդամները: Նա նշեց, որ պատրաստ են ուսանողներին պատմել շուկայում հայտնի և որոշակի դիրք ունեցող իրենց կազմակերպության փորձի մասին:
«Սեփական ընկերություն ստեղծելու գաղափարը մեր մեջ ծագել էր դեռ ուսանողական տարիներից: Խենթի պես առաջ էինք գնում դեպի մեր նպատակը: Անհաջողությունն անհաջողության հետևից: Սակայն չէինք հուսալքվում: Բուքինիստներից գրքեր էինք գնում ու բառացիորեն «քրքրում» դրանք»,-ասաց
բրենդինգի մասնագետ Կարեն Բաբաջանյանը և հավելեց, որ երազանքների իրականացման ճանապարհը ինքնակրթումն է, գիտելիքների ձեռքբերումն ու դեպի նպատակը հաստատակամորեն ընդառաջ գնալը: «Մեր ընկերության ստեղծման ու կայացման ողջ գործընթացը հաջողվեց մի պարզ պատճառով. մենք չունեինք տխուր դեմքեր, մեր գերնպատակը փորձի ձեռքբերումն էր, իսկ արդյունքը տեսնում ես ավելի ուշ: Հենց այսպիսի մարդիկ են ստեղծում ընկերություններ ու հասնում հաջողությունների», -իր խոսքն ավարտեց Կարեն Բաբաջանյանը:
Տիգրան Սարգսյանի խոսքով` իրենց ընկերությունն աշխատանքներում ընդգրկել է նաև ՀՊՏՀ մի քանի ուսանողների՝ հնարավորություն տալով նրանց փորձառություն անցնելու: «Այսօր դուք ունեք հնարավորություններ փորձ ձեռք բերելու, օգտագործեք այն որքան կարող եք»,-ասաց բանախոսը: Նրա դիտարկմամբ` հաջողության են հասնում միմիայն նորարարական գաղափարներ, ստեղծագործական միտք, համապատասխան գիտելիքներ ունեցող նպատակասլաց մարդիկ:
Գործարարության ոլորտում, ընկերությունների կայացման ու զարգացման գործում տարբերանշանի (լոգո) դերին ու նշանակությանն անդրադարձավ Էդուարդ Քանքանյանը: Նրա խոսքով` տարբերանշանը յուրաքանչյուր կազմակերպության դեմքն է, նրա գաղափարախոսության կրողը և ներկայացնում է տվյալ կազմակերպությունը շուկայում: Բանախոսը պատմեց նաև լոգոյի ստեղծման դժվարին ստեղծագործական ճանապարհի մասին, ներկայացրեց աշխարհահռչակ կազմակերպությունների լոգոներն ու դրանց գները:
Ավարտին` բանախոսները պատասխանեցին ուսանողներին հուզող բազմաթիվ հարցերի:
Հանդիպումն անցավ ջերմ ու անկեղծ մթնոլորտում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին