Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում մեկնարկել են հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի 2-րդ կուրսերի դասերը
24.09.2012
Դիտումների քանակ՝ 680
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանի տեղեկացմամբ` ֆակուլտետում հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի 2–րդ կուրսերի ուսումնական տարվա առաջին կիսամյակի դասերն արդեն մեկնարկել են: Դրանք կազմակերպվում են յուրաքանչյուր երեքշաբթի, ժամը 14.05-ին:
Հիշեցնենք, որ մենք այս մասին ավելի վաղ տեղեկատվություն էինք ներկայացրել, որը մեզ էր տրամադրել ֆակուլտետի դեկանը։ Այս ֆակուլտետում, փաստորեն, հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի երկրորդ կուրսերի դասապրոցեսի կազմակերպման գրաֆիկում փոփոխություն է եղել, և այս տեղեկատվությունը վերանայված տարբերակն է:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին