Ավարտվել է ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի դիմորդների հայտագրումը
24.09.2012
Դիտումների քանակ՝ 747
Սեպտեմբերի 20-ին ավարտվել է 2012-2013 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ բակալավրիատի դիմում հայտերի ընդունումը: ՀՊՏՀ 26 մասնագիտություններին և մասնագիտացումներին հատկացված 520 տեղի համար դիմել է 527 դիմորդ: Ընդունելության քննությունները կկազմակերպվեն հոկտեմբերի առաջին երեք շաբաթվա շաբաթ և կիրակի օրերին` հոկտեմբերի 6-ին, 7-ին, 13-ին, 14-ին, 20-ին և 21-ին: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2012-2013 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համար օգոստոսի 10–ից հայտարարել էր բակալավրիատի կրթական ծրագրով ընդունելություն և սկսել էր դիմում հայտերի ընդունումը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին