ՀՊՏՀ-ի և գործատուների հետ իրականացվող մագիստրոսական ծրագրերի ընդունելությունը կայացել է
19.09.2012
Դիտումների քանակ՝ 957
ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնիn տեղեկացրեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պատմության մեջ առաջին անգամ գործատուների հետ իրականացվող մագիստրոսական վճարովի կրթական ծրագրերի 2012-2013 ուսումնական տարվա ընդունելությունը կայացել է: Մագիստրոսական կրթական այս ծրագրերի` հարկային վարչարարություն, մաքսային վարչարարություն, պետական եկամուտների վերլուծություն և կանխատեսում, բանկային գործունեության կազմակերպում, կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում, անշարժ գույքի գնահատում, պետական գույքի կառավարում, տնտեսական գործունեության բնապահպանական փորձաքննություն մասնագիտացումներով ընդունվել է 241 դիմորդ:
«Այս բացառիկ ծրագիրը հնարավորություն է տալիս պատրաստելու մասնագետներ կոնկրետ գերատեսչությունների համար` վերջիններիս պահանջով: Թեև նախատեսված 300 տեղի համար ընդունվել է 241 դիմորդ, այնուհանդերձ, առաջին տարվա համար ընդունելության գործընթացը դրական եմ գնահատում և հույս հայտնում, որ հաջորդ տարիներին լիարժեք համալրում կունենանք»,- մեզ հետ զրույցում նշեց ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանը: Վերջինիս տեղեկացմամբ` գործատուների հետ իրականացվող ծրագրում ընդգրկվածները երեկ արդեն հրամանագրվել են`վարձը վճարելու համար և մինչև հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում պետք է վճարեն այն: Վարձավճարները մուծելուց հետո նրանք կհրամանագրվեն որպես ուսանողներ և նրանց հետ կկնքվեն պայմանագրեր: Միքայել Թավադյանը հիշեցրեց, որ ուսման վարձը բոլոր մասնագիտացումների համար 470 հազար դրամ է. այն կարելի է փոխանցել «Արարատբանկ» ԲԲԸ-ի միջոցով, հաշվեհամարն է 1510002779480100:
ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարանի տեղեկացմամբ` գործատուների հետ իրականացվող մագիստրոսական կրթական ծրագրերը կմեկնարկեն սեպտեմբերի 24-ին, օրվա երկրորդ կեսին: Առավել մանրամասն տեղեկությունների համար մագիստրանտները կարող են դիմել տնտեսության կարգավորման և ՄՏՀ ու ֆինանսական ֆակուլտետների դեկանատներ:
Հիշեցնենք, որ այս ծրագրի իրականացումը հնարավոր դարձավ այն բանի արդյունքում, երբ 2011թվականից սկսած ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի նախաձեռնությամբ բուհն սկսեց համագործակցության պայմանագրեր կնքել մի շարք կառույցների և գերատեսչությունների հետ: Պայմանագրեր են կնքվել ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի բանկերի միության, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, պետական գույքի կառավարման վարչության, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության հետ։
Արդյունավետ ուսումնառություն ենք մաղթում բոլորին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին