Գործընկերները մեծարեցին օտար լեզուների ամբիոնի դասախոս Սոնա Հովհաննիսյանին
30.08.2012
Դիտումների քանակ՝ 1246
ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ օտար լեզուների ամբիոնի դասախոս Սոնա Հովհաննիսյանի հրաժեշտի ցերեկույթը: Ներկաները` գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, արհկոմիտեի նախագահ Գրիգոր Տերտերյանը, ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական Գրիգոր Կիրակոսյանը, օտար լեզվի ամբիոն դասախոսները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, աշխատակիցները հավաքվել էին՝ Սոնա Հովհաննիսյանին ըստ արժանվույն գնահատելու նրա վաստակը և շնորհակալություն հայտնելու երկար տարիների նվիրված աշխատանքի համար:
«Դուք մեր բուհի նվիրյալներից եք, մարդ ու անհատականություն, ով իր ողջ կյանքը նվիրել է երիտասարդ սերնդի կրթման ու դաստիարակման դժվարին, սակայն շնորհակալ գործին: Դուք ոչ միայն ֆրանսերեն եք սովորեցրել, այլև մարդկային Ձեր վեհ կերպարով, Ձեր որդեգրած արժեքային համակարգով սովորեցրել եք լինել կիրթ ու դաստիարակված մարդ, երկրի արժանի քաղաքացի»,- իր խոսքն հղելով հոբելյարին` ասաց ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը և ընթերցեց շնորհակալության և երախտագիտության ջերմ խոսքերով համեմված ռեկտոր Կորյուն Աթոյանի ուղերձը:
Մանկավարժի վեհ ու պատասխանատու գործն այդքան սիրով ու նվիրումով կատարելու և ուսանողների արժանի սերունդներ դաստիարակելու համար Սոնա Հովհաննիսյանին շնորհակալություն հայտնեց և վաստակած հանգիստ մաղթեց արհկոմիտեի նախագահ Գրիգոր Տերտերյանը: Համատեղ անցած ճանապարհից ուշագրավ դրվագներ պատմեց Գրիգոր Կիրակոսյանը:
Սոնա Հովհաննիսյանի անցած ուղին արժևորեցին, անկեղծ մաղթանքներ ու շնորհակալական խոսքեր ասացին գործընկերները`Սուսաննա Չալաբյանը, Ժենյա Մանուկյանը, Լուսինե Կարագուլյանը, Սոնա Թաբաղյանը, Լուսյա Տեր–Սարգսյանը: «Մի ողջ կյանք եմ անցել այս բուհի պատերի ներքո, և այն ինձ համար դարձել է հարազատ տուն, որը երբեք էլ չեմ լքի: Իսկ օտար լեզուների ամբիոնը իմ օազիսն է, որտեղ ոչ միայն աշխատել եմ, այլև հոգեպես հանգստացել, երջանկացել ընկերներիս ու սաներիս հաջողություններով, տխրել, երբ հոգսեր ու դժվարություններ են ծագել: Շնորհակալ եմ բոլորից, բուհի ղեկավարությունից, իմ գործընկերներից, ուսանողներից, որ այսպես գնահատում են ինձ ու իմ կատարած գործը»,-եզրափակելով ցերեկույթը` ասաց Սոնա Հովհաննիսյանը և վստահեցրեց, որ հոգով ու մտքով մշտապես բուհի, հարազատ ամբիոնի հետ է լինելու, օգնելու և աջակցելու է ցանկացած հարցում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին