ՀՊՏՀ-ում այսօր մեկնարկեցին առկա վճարովի մագիստրատուրայի ընդունելության շեմային քննությունները
Այսօր ՀՊՏՀ-ում մեկնարկեցին առկա վճարովի ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելութան շեմային քննությունները: Բուհի 37 մասնագիտություններով և մասնագիտացումներով դիմած դիմորդները բանավոր քննակարգով քննություն կհանձնեն մասնագիտական ամբիոնների կողմից ձևավորված հանձնաժողովներին: ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղեկացմամբ` ընդունելության շեմային քննությունների ավարտից հետո կամփոփվեն արդյունքները և կհրապարակվեն առկա վճարովի մագիստրատուրա ընդունվածների անունները:
Հիշեցնենք, որ 2012-2013 ուսումնական տարվա համար ՀՊՏՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելությունը կազմակերպվել է երկու փուլով: Երկրորդ փուլը` առկա վճարովի մագիստրատուրայի դիմորդների հայտագրումը սկսվել է հունիսի 15-ից և ավարտվել օգոստոսի 26-ին: Առկա վճարովի մագիստատուրայի մասնագիտություններին և մասնագիտացումներին հատկացված 340 տեղի համար բուհ է դիմել 663 դիմորդ: