ՀՊՏՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայի դասերը կսկսվեն ժամը 14. 05-ին

Դիտումների քանակ՝ 866

ՀՊՏՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայի սիրելի ուսանողներնե’ր, այս ընթացքում դուք մեզ պարբերաբար հարցեր ենք հղել, որոնք առնչվում էին առկա մագիստրատուրայում դասապրոցեսի կազմակերպման ժամի հետ: Տեղեկացնում ենք, որ առկա մագիստրատուրայում դասերի անցկացման ժամն արդեն հայտնի է. այստեղ դասերը կանցկացվեն 2-րդ հերթով` ժամը 14.05-ին: Այս մասին մեզ հայտնեց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը: 

Այլ մանրամասների համար կարող եք դիմել ֆակուլտետների դեկանատներ:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 10-ին` առկա բակալավրիատի դասերի մեկնակից մեկ շաբաթ հետո:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին