Նոր ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 3-ին

Դիտումների քանակ՝ 760

ՀՊՏՀ սիրելի ուսանողներ, սիրով տեղեկացնում ենք, որ գալիք ուսումնական տարին առկա բակալավրիատի 1-ից 4-րդ կուրսերի ուսանողների համար կմեկնարկի սեպտեմբերի 3-ին, առավոտյան ժամը 9.30–ին: Այդ օրը առաջին կուրսեցիներին ֆակուլտետներում կդիմավորեն դեկանները, դեկանների տեղակալները, ամբիոնների վարիչները և ուղեկցելով լսարաններ` կապահովեն նորակոչիկների առաջին ծանոթությունը ՀՊՏՀ-ի հետ: Ներածական դասախոսություններին առաջին կուրսեցիները կտեղեկացվեն բուհի կառուցվածքի, ուսումնական գործընթացի, ուսանողի իրավունքների ու պարտականությունների, գրադարանից օգտվելու կարգի մասին: 

Սիրելի ուսանողնե´ր, ՀՊՏՀ ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական համակազմը անհամբերությամբ են սպասում ձեր մուտքին, քանի որ բարձրագույն ուսումնական հաստատությունը կենդանանում, ապրում ու շնչում է ձեզանով, իր գործունեությունը, նպատակներն ու ծրագրերը իրականացնում ձեզ համար:
Թո´ղ բարի լինի նորակոչիկների մուտքը հանրապետության տնտեսագիտական մայր համալսարան և շնորհավոր բոլորի նոր ուսումնական տարին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին