ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետում վերանորոգման ու բարեկարգման աշխատանքներն ավարտական փուլում են
ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի դեկան Միքայել Թավադյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց, որ ինչպես ՀՊՏՀ-ի բոլոր մասնաշենքերում, այնպես էլ կառավարման ֆակուլտետում, վերանորոգման ու բարեկարգման աշխատանքները սկսվել են 2011-2012 ուսումնական տարվա ավարտից անմիջապես հետո: Հին պատուհանները նորերով փոխարինելու աշխատանքները ծավալվել են հատկապես կենտրոնական մասնաշենքում տեղեկայված կառավարման ֆակուլտետում: Դեկանի խոսքով` պատուհանների փոխարինումից հետո ծագած բարեկարգման մեծածավալ աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, և ֆակուլտետում ուսումնական տարին կմեկնարկի բարենորոգված, լուսավոր լսարաններում ու աշխատասենյակներում: Միքայել Թավադյանը տեղեկացրեց նաև, որ ֆակուլտետի թիվ 111 լսարանը ամբոջովին վերափոխվել է և ստեղծվել են 2 նոր` թիվ 111 և թիվ 112 լսարաններ, հիմնովին վերանորոգվել է մասնաշենքում գտնվող անձնակազմի կառավարման, հաշվապահական հաշվառման և աուդիտի բաժիններին տրամադրված աշխատասենյակները: Դեկանը նշեց, որ այս պահին ճգրտվում են դասացուցակները և բաշխվում են լսարանները` համաձայն ուսանողների թվաքանակի:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին