Ե՞րբ են սկսվելու առկա բակալավրիատի դասերը. պարզաբանում

Դիտումների քանակ՝ 759

ՀՊՏՀ առկա բակալավրիատի 4-րդ կուրսի սիրելի ուսանողնե’ր, ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ բուհի բոլոր ֆակուլտետներում 2012-2013 ուսումնական տարվա առկա բակալավրիատի 4-րդ կուրսերի դասերի անցկացման ժամը պայմանավորված է ֆակուլտետներում առկա լսարանային ֆոնդի հնարավորություններով: Ուստի ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու և դասերի խափանումը բացառելու համար որոշվել է հինգ ֆակուլտետներում (ֆինանսական, տնտեսության կարգավորման և ՄՏՀ, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, ինֆորմատիկայի և վիճակագրության, հաշվապահական հաշվառման և աուդիտի) առկա բակալավրիատի 4-րդ կուրսերի դասերը սկսել ժամը 14.05-ին։ Բացառություն է միայն կառավարման ֆակուլտետը, որտեղ առկա բակալավրիատի 4–րդ կուրսերի ուսանողների դասերը կսկսվեն ժամը 9. 30-ին:

Ինչ վերաբերում է ՀՊՏՀ առկա բակալավրիատի 1-3-րդ կուրսերի դասապրոցեսին, ապա այն, ինչպես միշտ, կմեկնարկի ժամը 9.30-ին: 
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին