ՀՊՏՀ–ում ավելի քան 700քմ մակերեսով պատուհան է փոխվել
23.08.2012
Դիտումների քանակ՝ 1317
«Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակներում՝ եռակողմ պայմանագրի հիման վրա (Երևանի քաղաքապետարան, ՀՊՏՀ և ՄԱԶԾ), ՀՊՏՀ–ում իրականացվում են վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ։
Վերջին 1,5 ամսվա ընթացքում փոխվել են ՀՊՏՀ ճակատային հատվածի պատուհանները՝ ավելի քան 700 քմ մակերեսով։ Հին պատուհանների փոխարեն բուհում տեղադրվել են եվրոպատուհաներ։
Այս պահին ընթանում են պատուհանների վերջնական տեղադրման և մաքրման աշխատանքները, և կրթօջախը գալիք ուսումնական տարում ուսանողներին կդիմավորի բարեկարգ տեսքով, նոր պատուհաններով։ Պատուհանների տեղադրման գործընթացն ընթանում է նախատեսված ժամանակացույցով և սահմանված ժամկետներում կհասցվի ավարտին։
Հարկ է նշել, որ բուհի արտաքին տեսքի բարեկարգման այս ծրագիրն իրականություն է դարձել բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանի մեծ ջանքերի շնորհիվ, մասնավորապես այդ ուղղությամբ նրա կատարած ծավալուն աշխատանքի, որի արդյունքում բուհը բարենորոգելու համաձայնություն է կնքվել վերը նշված կողմերի հետ։
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևանի քաղաքապետարանի ու Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակներում մեր բուհի արտաքին տեսքի բարեկարգման աշխատանքները վաղուց են սկսվել։ Մասնավորապես ներկվել էին ՀՊՏՀ մասնաշենքերի պատերը։

Այսքանով, սակայն, ՀՊՏՀ վերանորոգմանն և բարեկարգմանն ուղղված ծրագրերը չեն ավարտվում։ Շատ շուտով, սիրելի ՀՊՏՀ–ականներ, դուք կտեղեկանաք բուհում իրականացվելիք ևս մեկ լայնամասշտաբ ծրագրի մասին։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին