«Խորագիտակ մտավորական և հմայիչ անհատականություն». «Ազգ»-ը ՀՊՏՀ դոցենտ Լևոն Խչեյանի մասին հրապարակում է ներկայացրել
ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, վաստակաշատ գիտնական մանկավարժ Լևոն Խչեյանի ծննդյան 70 և գիտամանկավարժական գործունեության 45-ամյակի առթիվ «Ազգ» օրաթերթը այսօրվա համարում (22.08.2012թ) «Մշակույթ» խորագրի ներքո «Խորագիտակ մտավորական և հմայիչ անհատականություն» վերնագրով տպագրել է ընդարձակ հրապարակում: Հոդվածի հեղինակները` ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի պրոֆեսոր Իշխան Խլղաթյանը, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը և կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Խաչատրյանը, անդրադառնալով հոբելյարի կյանքին ու գործունեությանը, արժևորել են նրա գիտամանկավարժական գործունեությունը, ինչպես նաև ներկայացրել նրան որպես բարոյական վեհ հատկանիշներով`ազնվությամբ, շիտակությամբ, սկզբունքայնությամբ օժտված անհատ: Հոդվածի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ`http://azg.am/AM/2012082217։