ՀՊՏՀ առկա վճարովի մագիստրատուրայի դիմորդների ընդունելությունը կանցկացվի բանավոր քննակարգով
Օգոստոսի 30-ին, ժամը 10.00-ին ՀՊՏՀ առկա վճարովի մագիստրատուրայի բոլոր մասնագիտությունների գծով դիմորդները պետք է հանձնեն շեմային քննություններ, որոնք կանցկացվեն համապատասխան մասնագիտական ամբիոնների կողմից: ՀՊՏՀ թողարկող ամբիոններից ստացված տեղեկատվության համաձայն` քննությունները կանցկացվեն բանավոր քննակարգով, հանձնաժողովները կղեկավարեն ամբիոնների վարիչները, հանձնաժողովների կազմում կաշխատեն ամբիոնների դասախոսները:
Ի գիտություն բոլոր դիմորդների՝ կրկին հիշեցնում ենք, որ մագիստրատուրայի ընդունելության քննությունների հարցաշարերը տեղակայված են ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Ընդունելություն» խորագրի «Մագիստրատուրա» բաժնի «ՀՊՏՀ առկա (վճարովի) և հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի 2012-2013 ուսումնական տարվա ընդունելության հարցաշարեր» վերնագրի ներքո: Քննական յուրաքանչյուր հարցաթերթիկ կպարունակի մասնագիտական 3 տեսական հարց:
Սիրելի’ դիմորդներ, ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանը մեզ հայտնեց, որ նպատակահարմար է, որ քննության օրը, օգոստոսի 30-ին` քննական ժամից մի փոքր շուտ ներկայանաք ընդունող հանձնաժողով, որտեղ ձեզ կտեղեկացնեն, թե բուհի որ մասնաշենքի, որ լսարանում տեղի կունենա ձեր քննությունը:
Հաջողություն ենք մաղթում բոլոր դիմորդներին: