Հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի դիպլոմները կտրվեն օգոստոսի 17-ից

Դիտումների քանակ՝ 773

Հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի սիրելի շրջանավարտներ, հասկանալի և բնական են ձեր հարցերը դիպլոմների ստացման վերաբերյալ: Այս ընթացքում մենք պարբերաբար ձեզ տեղյակ ենք պահել գործընթացի մասին, սակայն հստակ օր չենք կարողացել նշել, թե երբ կարող եք ստանալ ձեր դիպլոմները:

Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 17-ից սկսած դուք` թե հեռակա բակալավրիատի, թե մագիստրատուրայի շրջանավարտներդ, կարող եք ստանալ ձեր դիպլոմները ՀՊՏՀ ուսումնամեթոդական բաժնից: Հավելենք նաև, որ այս պահին բուհի հիմնական աշխատակազմն արձակուրդում է:

Սիրելի ուսանողներ, ինչպես նաև մեր բուհի նոր ընդունվածներ, այս արձակուրդային օրերին դուք մեզ բազմաթիվ հարցեր եք հղում` կապված ընդունելության գործընթացի հետ: Հայտնում ենք, որ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովն այս օրերին ևս աշխատում է և հիշյալ գործընթացին առնչվող ձեր բոլոր հարցերը կարող եք ուղղել հանձնաժողովին` զանգահարելով  58. 93. 97 հեռախոսահամարով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին