ՀՊՏՀ արհկոմիտեում շարունակվում է Դիլիջանի մարզաառողջարանի ուղեգրերի վաճառքը

Դիտումների քանակ՝ 858

Հուլիսի 5-ից ՀՊՏՀ Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանը հյուրընկալորեն իր դռները կբացի ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների առաջ: Այս օրերին ՀՊՏՀ-ի արհկոմիտեում շարունակվում է ուղեգրերի վաճառքը: Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց արհկոմիտեի նախագահ Գրիգոր Տերտերյանը` առաջին հերթափոխի (հուլիսի 5-ից հուլիսի 17-ը) համար վաճառվել է 49 ուղեգիր, երկրորդի համար (հուլիսի 18-ից հուլիսի 30-ը)` 7 ուղեգիր, երրորդի համար (հուլիսի 31-ից օգոստոսի 12-ը)` 51 ուղեգիր: Չորրորդ հերթափոխի ուղեգրերը (օգոստոսի 13-ից օգոստոսի 25) առայժմ չեն վաճառվում: 


Արհկոմիտեի նախագահը հորդորեց բոլոր ՀՊՏՀ-ականներին բաց չթողնել ամառային հանգիստը Դիլիջանի գեղատեսիլ բնության գրկում անցկացնելու այս լավ հնարավորությունը, ձեռք բերել ուղեգրեր և վայելել անակնկալներով հարուստ դիլիջանյան օրերը:
Հիշեցնենք` ուղեգրի արժեքը ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների համար 35 հազար դրամ է, նրանց ընտանիքների անդամների համար` 40 հազար դրամ:
Ձեզ հետաքրքրող հարցերի և ուղեգրեր ձեռք բերելու համար կարող եք դիմել ՀՊՏՀ արհկոմիտե:


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին