ՀՊՏՀ-ում ամփոփիչ քննաշրջանի վերջին երկու օրվա ընթացքում քննություն կհանձնեն միայն հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողները
ՀՊՏՀ-ում շարունակվում է հունիսի 8-ից մեկնարկած ամփոփիչ քննաշրջանը: Քննություններ են հանձնում ՀՊՏՀ ուսուցման բոլոր ձևերի` առկա և հեռակա բակալավրիատի, առկա և հեռակա մագիստրատուրայի ուսանողները` համակարգչային թեստային, թեստային և գրավոր եղանակով: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, այս օրերին բոլոր քննասենյակներում, համալսարանի համակարգչային 5 սրահներում և համակարգիչներով համալրված ընթերցասրահում քննություններն անցնել են հագեցած ժամանակացույցով, կազմակերպված ու անխափան:
Պրոռեկտորի տեղեկացմամբ` այսօր ևս քննական եռուն օր է. քննասենյակներն օրվա բոլոր ժամերին կրկին կլցվեն ուսանողներով: Առկա ուսուցմամբ բակալավրիատում կանցկացվեն 60, հեռակա ուսուցմամբ բակալավրիատում` 27, առկա ուսուցմամբ մագիստրատուրայում` 27, հեռակա ուսուցման մագիստրատուրայում` 27 քննություններ: Պրոռեկտորը հավելեց նաև, որ ամփոփիչ քննաշրջանի վերջին երկու օրերի ընթացքում քննություններ կհանձնեն միայն հեռակա ուսուցմամբ բակալավրիատի ուսանողները. հունիսի 26-ին կկազմակերպվեն 5, հունիսի 27-ին` 20 քննություններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին