«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի կազմը համալրվել է

Դիտումների քանակ՝ 918

ՀՊՏՀ ռեկտորի 2012 թվականի  հունիսի 19-ի հրամանով  համալսարանի «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի կազմում ընդգրկվել են բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Արկադի Հայրապետյանը,  տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ Աշոտ Թավադյանը, մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Իշխան Տիգրանյանը:

Հիշեցնենք` ռեկտորի 2012թ. հունվարի 16-ի թիվ 3-Ա հրամանով հաստատվել էր  «Բանբեր ՀՊՏՀ»-ի խմբագրական խորհուրդը հետևյալ կազմով` Կորյուն Աթոյան (նախագահ), Հովսեփ Աղաջանյան (գլխավոր խմբագիր), Սուսաննա Չալաբյան (ավագ խմբագիր), Գոհար Հովհաննիսյան (հանդեսի պատասխանատու քարտուղար),  Գագիկ Վարդանյան, Պարույր Քալանթարյան, Յուրի Սուվարյան, Գրիգոր Կիրակոսյան, Վարդան Սարգսյան, Լևոն Բարխուդարյան, Միքայել Մելքումյան, Սուրեն Գևորգյան, Մարտիրոս Պետրոսյան, Աշոտ Սալնազարյան, Արամ Սարգսյան, Արարատ Զաքարյան, Աղասի Սարգսյան, Մարի Զաքարյան, Ատոմ Մարգարյան, Սամսոն Դավոյան:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին