Մագիստրատուրայի ընդունելության դիմումների հայտագրումն սկսված է, իսկ բակալավրիատինն ավարտվեց
ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովն այսօր ժամը 18. 00-ին ավարտել է առկա ուսուցմամբ բակալավրիատի դիմում-հայտերի ընդունումը: Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ Մերի Բադալյանը` ՀՊՏՀ դիմորդների թիվն արդեն հատել է 2500-ի սահմանը:
Այսօր սկսվել է ՀՊՏՀ առկա ուսուցմամբ (անվճար և վճարովի) մագիստրոսի կրթական ծրագրով 2012-2013 ուստարվա դիմորդների դիմում-հայտերի ընդունումը (դիմում են ՀՊՏՀ բակալավրիատի 2011-2012 ուստարվա շրջանավարտները): Մերի Բադալյանի տեղեկացմամբ` առաջին օրվա ընթացքում ժամը 17.30-ի տվյալներով ընդունվել է 89 դիմում-հայտ:
Հարկ ենք համարում բոլոր դիմորդներին մեկ անգամ ևս հիշեցնել, որ մագիստրատուրայի այս փուլի դիմում-հայտերի ընդունման վերջին օրը հունիսի 7-ն է, իսկ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովն աշխատելու է նաև առաջիկա շաբաթ և կիրակի օրը` հունիսի 2-ին և 3-ին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին