Գերազանցության դիպլոմի տրման կարգի չափանիշներ

Դիտումների քանակ՝ 5332

Սիրելի ուսանող–շրջանավարտներ, կարծում ենք, որ Ձեզ այս օրերին հատկապես շատ է հետաքրքրում, թե ովքեր են ստանալու Կարմիր դիպլոմ։ Հարցի պատասխանն իմանալու համար ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցել է բուհի ուսումնամեթոդական բաժնի պետ Տաթևիկ Մկրտումյանի հետ, որը մեզ հայտնեց, որ համաձայն ԿԳ նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի հրամանով հաստատված` ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման կարգի` հայտնի են դարձել գերազանցության դիպլոմի տրման կարգի չափանիշները: Համաձայն հրամանի՝ «կրեդիտային համակարգով ուսումնառության դեպքում գերազանցության դիպլոմ տրվում է բակալավրիատում միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հնարավոր առավելագույն արժեքի 90%-ը , իսկ մագիստրատուրայում` 95%-ն ապահովելու դեպքում, ամփոփիչ ատեստավորումները միայն «գերազանց» գնահատականներով հանձնած շրջանավարտներին»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին