ՀՊՏՀ և Ռոստովի ՊՏՀ գիտխորհուրդների որոշմամբ լույս է տեսել միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն
Լույս է տեսել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տնտեսությունների նորաստեղծական զարգացման հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն: Նշենք, որ հիշյալ՝ « Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տնտեսությունների նորաստեղծական զարգացման հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովը տեղի է ունեցել 2011 թվականի հունիսի 28-30-ը Աղվերանում:
Ժողովածուն հրատարակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական և Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանների (ՌԻՆԽ) գիտական խորհուրդների որոշմամբ: Գրքի խմբագրական խորհրդի նախագահներն են ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտությն դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը և ՌՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ Նիկոլայ Կուզնեցովը:
Գրքում զետեղված են ազգային տնտեսությունների նորաստեղծական քաղաքականությանը և զարգացմանը, ինչպես նաև տնտեսության զարգացման հետճգնաժամային հիմնախնդիրներին նվիրված գիտական հոդվածներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին