ՀՊՏՀ–ում քննություններ են. ռեկտոր Կորյուն Աթոյանը հերթական շրջայցն իրականացրեց (լուսանկարների շարք)
ՀՊՏՀ ֆակուլտետներում շարունակվում են մայիսի 15-ին մեկնարկած ամփոփիչ ատեստավորման քննությունները: Առկա բակալավրիատի 23 մասնագիտությունների գծով ձևավորված 23 և առկա մագիստրատուրայի 31 մասնագիտությունների 24 ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովիներն աշխատում են ամբողջ ծանրաբեռնվածությամբ և հագեցած ժամանակացույցով: Քննությունների ընթացքին ամենայն ուշադրությամբ հետևում է բուհի ղեկավարությունը՝ պարբերաբար շրջայցեր կատարելով։
Այսօր ևս ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը և ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը հերթական շրջայցը կատարեցին բուհի բոլոր ֆակուլտետներում, եղան քննասենյակներում, հետևեցին ամփոփիչ ատեստավորման քննությունների ընթացքին: ՀՊՏՀ ռեկտորը, ինչպես նաև պրոռեկտորը պատասխանեցին նաև շրջանավարտներին հուզող հարցերին:
<<Բուհի ղեկավարությունը` ռեկտորատն ու դեկանատները, ամփոփիչ ատեստավորման քննություններին նախապատրաստվել են ամենայն պատասխանատվությամբ, և գործընթացն անցնում է ըստ սահմանված կարգի, կազմակերպված, առանց խանգարող հանգամանքների ու արտառոց դեպքերի>>,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը` հավելելով, որ ռեկտորը, պրոռեկտորները պարբերաբար այցելություններ են կատարում քննասենյակներ, հետևում քննությունների ընթացքին պատասխանում ուսանողներին հուզող հարցերին:
Ամփոփիչ ատեստավորման քննությունները նաև ՀՊՏՀ լրատվության և հասարակայանության հետ կապերի բաժնի տեսադաշտում են: ՀՊՏՀ ուսումնամեթոդական բաժնի պետ Տաթևիկ Մկրտումյանը մեզ տեղեկացրեց, որ մինչ օրս ամփոփիչ ատեստավորման քննություններ են հանձնել առկա բակալավրիատի տնտեսագիտության տեսություն, բնօգտագործման տնտեսագիտություն, հողագույքային հարաբերություններ, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, զբոսաշրջության կառավարում, վիճակագրություն, ապահովագրական գործ, արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում, կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտություններով բակալավրի կոչմանը հավակնող ուսանողները: Քննական գործընթացը հաջողությամբ են ավարտել նաև բնօգտագործման տնտեսագիտություն, ֆինանսներ, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, ձեռնարկատիրական գործունեության տնտեսագիտություն և կառավարում, կրթության կառավարում, շուկայաբանություն, մաթեմատիկական մեթոդներ և մոդելները տնտեսագիտության մեջ, կառավարման տեղեկատվական համակարգեր, էլեկտրոնային բիզնես, արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում, մաքսային գործ մասնագիտություններով սովորող մագիստրանտերը: Մյուս բոլոր մասնագիտությունների և մասնագիտացումների գծով ամփոփիչ ատեստավորման քննություններն ընթացքի մեջ են, հանձնաժողովներում աշխատանքները շարունակվում են, և ապագա տնտեսագետները փորձում են ապացուցել, որ համակողմանի մասնագիտական գիտելիքներ են ձեռք բերել: Համաձայն ամփոփիչ ատեստավորման քննությունների ժամանակացույցի` քննական գործընթացը կավարտվի մայիսի 31-ին:
(Կառավարման ֆակուլտետ) (Ֆինանսական ֆակուլտետ)
(Հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆ.) (Տնտեսության կարգավորման և ՄՏՀ ֆակուլտետ)
(Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ)
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին