Մեր բուհի մագիստրանտները ներկայացրեցին արժութային ռեժիմները և դրանց ժամանակակից միտումները

Դիտումների քանակ՝ 1223

ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի առկա մագիստրատուրայի մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտության 1-ին կուրսում մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Գայանե Ավագյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցավ բաց դաս` նվիրված արժութային ռեժիմներին և դրանց ժամանակակից միտումներին: Իրենց կատարած հետազոտությունը ներկայացրեցին 3՝ լողացող փոխարժեքի ռեժիմի (խմբի ղեկավար` Էդուարդ Հակոբյան), հաստատագրված փոխարժեքի ռեժիմի (խմբի ղեկավար` Վանուհի Գևորգյան) և միջանկյալ փոխարժեքի ռեժիմի (խմբի ղեկավար` Դավիթ Պետրոսյան) խմբեր: 
Երիտասարդ գիտնական հետազոտողներն անդրադարձան արժութային ռեժիմի տարատեսակներին, դրանց համեմատական առավելություններին և թերություններին, արժութային ռեժիմների ընտրության չափանիշների վերլուծությանը, խոսեցին ՀՀ-ում վարվող արժութային քաղաքականության և մակրոտնտեսական զարգացումների մասին: Մագիստրանտներն իրենց ասելիքը ներկայացրեցին տեսապատկերների միջոցով, կատարեցին դիտարկումներ, առաջարկություններ ու եզրահանգումներ:
«Մեկ անգամ ևս համոզվեցի, որ այսօր չկան չսովորող ուսանողներ: Պարզապես պետք է կարողանալ ճիշտ աշխատել, ուսանողի մեջ հետաքրքրություն առաջացնել մատուցվող նյութի հանդեպ, մի խոսքով` սովորեցնել գիտելիք ձեռք բերելու արվեստը»,- բաց դասի ավարտին ասաց մակրոէկանոմիկայի ամբիոնի վարիչ Իշխան Տիգրանյանը և շնորհակալություն հայտնեց Գայանե Ավագյանին և մագիստրանտներին կատարված աշխատանքի համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին