Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ից

Դիտումների քանակ՝ 870

ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքի տեղեկացմամբ` հունիսի 1-ին կմեկնարկեն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության համար անցկացվող միասնական քննությունները, որոնց մասնակցելուհամար դիմում-հայտ է ներկայացրել 18105 շրջանավարտ-դիմորդ: Քննությունների առաջին օրը դիմորդները քննություն կհանձնեն «Կենսաբանություն» (1941 դիմորդ), «Աշխարհագրություն» (393 դիմորդ), «Ընդհանուր պատմություն» (401 դիմորդ) առարկաներից: 11792 դիմորդ հունիսի 5-ին միասնական քննություն կհանձնի «Հայոց լեզու և հայ գրականություն», 8954-ը հունիսի 12-ին՝ «Մաթեմատիկա» առարկաներից:

Ռուսաց լեզվից քննություն հանձնողների թիվը 1283-ն է, անգլերենից՝ 8171-ը, գերմաներենից՝ 520-ը, ֆրանսերենից՝ 447-ը։ Իտալերենից, իսպաներենից և պարսկերենից միասնական քննություն հանձնելու ցանկություն է հայտնել, համապատասխանաբար, 4, 25 և 5 շրջանավարտ-դիմորդ։ Ռուսաց լեզվի քննությունը կանցկացվի հունիսի 8-ին, մյուս օտար լեզուների քննությունը տեղի կունենա հունիսի 15-ին: 
«Ֆիզիկա» առարկայից դիմում-հայտ է ներկայացրել 3392 դիմորդ. նրանք քննություն կհանձնեն հունիսի 19-ին։ Միասնական քննությունները կավարտվեն հունիսի 22-ին: Այդ օրը դիմորդ-շրջանավարտները քննություն կհանձնեն «Հայոց պատմություն» (3265 դիմորդ) և «Քիմիա» (1515 դիմորդ) առարկաներից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին