Կառավարման ֆակուլտետում ամփոփվել են ավարտական աշխատանքների և մագիստրոսական ատենախոսությունների արդյունքները

Դիտումների քանակ՝ 847

«Ֆակուլտետում ավարտվել են առկա բակալավրիատի 4-րդ կուրսերի ավարտական   աշխատանքների և առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսերի մագիստրոսական ատենախոսությունների պաշտպանությունները: Ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովներն աշխատել են  ողջ կազմով և ծանրաբեռնվածությամբ, պաշտպանություններն ընթացել են համաձայն սահմանված ժամանակացույցի»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ասաց կառավարման ֆակուլտետի դեկան Էդգար Ղազարյանը և ամփոփ ներկայացրեց գրանցված  արդյունքները:  Նրա տեղեկացմամբ` առկա բակալավրիատում  ավարտական աշխատանք են պաշտպանել կառավարում, պետական և մունիցիպալ կառավարում, հակաճգնաժամային կառավարում, զբոսաշրջության կառավարում, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում,  աշխատանքի տնտեսագիտություն և կառավարում մասնագիտություններով սովորող  321 ուսանող և 5 երկտարեցի: Ամփոփելով արդյունքները` դեկանը նշեց, որ  «գերազանց»  է ստացել  113 ուսանող, «լավ»` 95-ը, «բավարար»` 108-ը, «անբավարար»` 8-ը,  2 ուսանող պաշտպանության չի ներկայացել:
Առկա մագիստրատուրայում մագիստրոսական ատենախոսություն է պաշտպանել  104 մագիստրանտ` կառավարում,  պետական և մունիցիպալ կառավարում, ֆինանսական մենեջմենթ, բանկային մենեջմենթ, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, ձեռնարկատիրական գործունեության կառավարում,  աշխատանքի տնտեսագիտություն, աշխատանքի իրավունք  մասնագիտություններով: Գրանցված արդյունքներն այսպիսին են` 70-ը ստացել է «գերազանց», 16-ը`«լավ», 17-ը` «բավարար», 1-ը` «անբավարար»: Նշվեց, որ չի գրանցվել գնահատականի բողոքարկման որևէ դեպք, ինչը վկայում է, որ հանձնաժողովի գնահատականները եղել են արդար ու անաչառ:
 ՀՊՏՀ դեկանը, տեղեկացնելով, որ այսօրվանից ֆակուլտետում մեկնարկել են պետական քննությունները, հաջողություն մաղթեց բոլորին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին