Այսօր ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի 11 ուսանող ավարտական աշխատանք կպաշտպանի մայր բուհում

Դիտումների քանակ՝ 903

ՀՊՏՀ-ում այսօր շարունակվում են երեկվանից մեկնարկած Եղեգնաձորի մասնաճյուղի առկա բակալավրիատի 4-րդ կուրսերի ավարտական աշխատանքների պաշտպանությունները: 
Ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովին (նախագահ` ՀՀ ԿԲ խորհրդի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմենակ Դարբինյան) կներկայանա միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության առկա բակալավրիատի 4-րդ կուրսի 11 ուսանող: 

«Թեև բոլորս էլ փոքր-ինչ հուզված ենք, սակայն Երևան ենք եկել բարձր տրամադրությամբ և այն վստահությամբ, որ հաջողությունը մեզ կուղեկցի և կստանանք արժանի գնահատականներ»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ասաց եղեգնաձորցի ուսանողուհի Անի Մխիթարյանը և ավելացրեց, որ մայր բուհ այցելությունն էլ ավելի է մեծացրել պատասխանատվությունը:



ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին