Ներդրման փուլում է ASUE.am-ի «Քննություններ» բաժնի նախագիծը

Դիտումների քանակ՝ 792

Սիրելի ՀՊՏՀ-ականներ, ինչպես գիտեք, մեր համալսարանի պաշտոնական կայքը բացման օրվանից ի վեր շարունակաբար կատարելագործվում է` թարմացվում ու լրամշակվում, իսկ որոշ բաժիններ ու ենթաբաժիններ դեռևս վերակառուցման փուլում են: 
Վստահ ենք, որ մեր ուսանողների համար նման, գործնականորեն կարևոր բաժին է «Քննություններ»–ը, որի լիարժեք աշխատանքին շատերն են սպասում: Այս կապակցությամբ շտապում ենք տեղեկացնել, որ մեր համալսարանի կարիերայի ու մարքեթինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնների համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է ASUE.am կայքի «Քննություններ» բաժնի գործարկման նախագիծը, որի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 10-ին: 
Աշխատանքների հաջող ընթացքի և նպատակային գործունեության դեպքում մեր ուսանողների տեղեկացվածությունը կգրանցի մեկ քայլ առաջ:
Պարզաբանենք, որ ՀՊՏՀ ուսանողը գրավոր ու թեստային քննությունների արդյունքը կարող է իմանալ 4-5 օրվա ընթացքում` այցելելով կայք, մուտք գործելով «Քննություններ» բաժին և հավաքելով իր անձնական գաղտնաբառը: Այս մասին այսօր լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց կարիերայի և մարքեթինգի կենտրոնի պետ Կարեն Բաբաջանյանը:
Շնորհանդեսի տեղի և ժամի վերաբերյալ կծանուցենք լրացուցիչ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին