ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողները ավարտական աշխատանքները պաշտպանում են մայր բուհում
07.05.2012
Դիտումների քանակ՝ 827
ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ֆինանսներ մասնագիտության 11 և կառավարում` այդ թվում` զբոսաշրջության կառավարում մասնագիտության 6 ուսանող, այսօր ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովին կներկայացնեն իրենց կատարած ուսումնասիրությունները: Այդ նպատակով նրանք մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանի գլխավորությամբ ժամանեցին մայր բուհ:
«Ավարտական աշխատանքներ ներկայացրած բոլոր ուսանողները մասնաճյուղում անցել են նախապաշտպանություն և ստացել միջինից բարձր գնահատականներ»,-մեզ հետ զրույցում ասաց Սոս Խաչիկյանը և հույս հայտնեց, որ ուսանողները կարդարացնեն բոլոր սպասելիքները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին