Ճիշտ որոշում եմ կայացրել՝ ընտրելով ՀՊՏՀ–ն. այսօր ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը դիմավորեց առաջին դիմորդին

Դիտումների քանակ՝ 943

Այսօր ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի անդամները սիրով ու ջերմությամբ
դիմավորեցին բուհի առաջին դիմորդին` Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի միջնակարգ դպրոցի շրջանավարտ 17-ամյա Զարմիկ Սուվարյանին: 
«Անչափ հուզված եմ ընդունող հանձնաժողովի վերաբերմունքից: Այստեղ, բուհի պատերի ներսում, հասկացա, որ ճիշտ որոշում եմ կայացրել`ընտրելով ՀՊՏՀ-ն»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ասաց Զարմիկը և ավելացրեց, որ երազում է լավ ֆինանսիստ կամ հաշվապահ դառնալ: 
Ընդունող հանձնաժողովը, հաշվի առնելով պատանու նախասիրությունը, նրան նվիրեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Լ. Բադանյանի հեղինակությամբ լույս տեսած «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» գիրքը:
Հուսանք` այս գեղեցիկ նախաձեռնությունը հաջողություն կբերի պատանուն, և նա կդառնա ՀՊՏՀ ուսանող:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին