Ճշգրտվել են միջանկյալ քննաշրջանին չմասնակցած ուսանողների քննական օրերը
ՀՊՏՀ միջանկյալ քննաշրջանի ավարտից հետո քննությունների կազմակերպական հարցերով զբաղվող ուսումնական ստորաբաժանումներն արձանագրել են, որ քննական օրերի ընթացքում տարբեր առարկաներից բալալավրիատի 1-3-րդ կուրսերի ուսանողները քննություններ են հանձնել քննական երեք ձևերով` թե’ համակարգչային կենտրոնում, թե’ ֆակուլտետներում: Կատարված ծավալուն աշխատանքի շնորհիվ քննություններն ընթացել են բնականոն հունով, և ուսանողները հնարավորություն են ունենեցել լիարժեքորեն դրսևորելու իրենց գիտելիքները: Քննություններ հանձնողների համար ապահովվել են բոլոր անհրաժեշտ պայմաննները, և, պատահական չէ, որ չի գրանցվել ոչ մի արտառոց պատահար:
Տեղեկացնենք` արդեն ճշգրտված են հարգելի բացակայությունների պատճառով միջանկյալ քննաշրջանին չմասնակցած ուսանողների քննական օրերը: Վերջիններիս քննությունները կկազմակերպվեն մայիսի 3-ին, 4-ին և 7-ին: