Այսօր Աշխատանքի և Աշխատավորի միջազգային օրն է

Դիտումների քանակ՝ 1472

Այսօր աշխարհի տասնյակ երկրներում տոն է. մարդիկ նշում են աշխատանքի և աշխատավորի օրը: Տոնի պատմությունը կապվում է 1890 թվականի հետ, երբ առաջին անգամ մայիսի 1-ը նշվեց որպես աշխատանքի ու աշխատավորների միջազգային տոն:

Մինչ տոնի պաշտոնական հաստատումը`  1886 թվականի մայիսի 1-ին բանվորական հուզումներ եղան ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաքներից մեկում՝ Չիկագոյում: Գոփրծադուլի դուրս եկած մարդիկ պահանջում էին աշխատանքային օրը դարձնել 8 ժամ: Գործադուլն ավարտվեց ոստիկանության հետ բախումներով: Հուզումների մասնակիցներից շատերը ձերբակալվեցին, կազմակերպիչներն էլ դատապարտվեցին մահվան:

1889 թվականին, 2-րդ ինտերնացիենալի Փարիզի կոնգրեսը որոշեց ի հիշատակ Չիկագոյի աշխատավորների, ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել:

20-րդ դարի սկզբին հեղափոխական շարժումը տեղափոխվեց Ռուսաստան, և արդեն խորհրդային տարիներին մայիսի 1-ը նշվում էր մեծ շուքով՝ ուղեկցվելով ավանդական շքերթով։

Այսօր Հայաստանի անկախ Հանրապետությունը, ինչպես աշխարհի շատ պետություններ, նշում է Աշխատավորի տոնը` հպարտ գիտակցությամբ, որ աշխատող, աշխատանքի բերկրանքը վայելող  մարդը միայն կարող է իրեն լիարժեք ու լիիրավ զգալ, որ աշխատանքը մարդու կատարելագործման ու զարգացման, ստեղծագործ մտքի ու հոգու հաղթանակի գրավականն է:

Սիրելի ՀՊՏՀ-ականներ, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է Ձեզ տոնի կապակցությամբ, մաղթում ուժ և եռանդ` աշխատելու բերկրանքը հնարավորինս երկար զգալու համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին