ՀՊՏՀ –ում ավարտական աշխատանքների պաշտպանությունը նոր թափ է առնում

Դիտումների քանակ՝ 1792

ՀՊՏՀ կառավարման ու հաշվապահական հաշվառման և աուդիտ ֆակուլտետներում այսօր մեկնարկեցին ավարտական աշխատանքների պաշտպանությունները: Այս պահին ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովին իրենց կատարած ուսումնասիրություններն են ներկայացնում առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում

մասնագիտության և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում և կառավարում մասնագիտացման ուսանողները: Պաշտպանության են ներկայացված 8 մագիստրոսական ատենախոսություն: Այս պաշտպանությանը կհաջորդի ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում  մասնագիտության առկա բակալավրիատի 4-րդ կուրսեցիների ավարտական աշխատանքների ներկայացումը:    

Ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովին հաշվետու կլինեն 6 ուսանող: Նշենք, որ այս մասնագիտությունների գծով հանձնաժողովի նախագահն է  ՀՀ ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը:

Սկսվել է նաև ՀՊՏՀ կառավարում մասնագիտության գծով առկա բակալավրիատի 4-րդ կուրսերի ավարտական աշխատանքների պաշտպանությունը: Այսօր` առաջին օրը , կներկայանան 19 ուսանող:  Հանձնաժողովի նախագահն է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի  ֆինանսատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Աշոտ Զալինյանը:

Այսօր հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետում նույնպես ավարտական աշխատանքների պաշտպանության առաջին օրն է: Դրանք մեկնարկեցին ժամը 11.00-ին: Ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովի ուշադրությանն է ներկայացված հաշվապահական հաշվառումն ըստ ճյուղերի մասնագիտության առկա ուսուցմամբ բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողների 20 ավարտական աշխատանք: Հանձնաժողովի նախագահն է Երևանի պետական համալսարանի ֆինանսներ,  հաշվապահական հաշվառում և աուդիտ ամբիոնի դոցենտ Հայկ Մնացականյանը:

Ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովին իրենց ավարտական աշխատանքներն են ներկայացրել նաև մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտության առկա բակալավրիատի 4-րդ կուրսեցիները: Այսօր պաշտպանության առաջին օրն է, և իրենց կատարած ուսումնասիրությունները կներկայացնեն 18 ուսանող: Հանձնաժողովի նախագահն է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի տնտեսամաթեմատիկական մոդելավորման  ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Հանրային hեռուստառադիոընկերության խորհրդի փոխնախագահ Վահրամ Բաղդասարյանը:       

 Հաջողություններ ենք մաղթում ավարտական կուրսերի բոլոր ուսանողներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին