Այսօր ՀՊՏՀ-ում մեկնարկեցին ավարտական աշխատանքների պաշտպանությունները

Դիտումների քանակ՝ 1037

Այսօր ՀՊՏՀ-ում մեկնարկեցին ավարտական աշխատանքների պաշտպանությունները: Այս պահին մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում իրենց ավարտական աշխատանքներն են ներկայացնում բիզնեսի կազմակերպում մասնագիտության առկա ուսուցման բալկալավրիատի 4-րդ կուրսի ուսանողները: 
Տեղեկացնենք` այսօր պաշտպանության է ներկայացված տասը ավարտական աշխատանք: Լիահույս ենք, որ մեր ուսանողները լավ են պատրաստվել և իրենց կատարած հետազոտությամբ կգոհացնեն ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովի անդամներին:
Հիշեցնենք, որ ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովները ձևավորվել են համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 2011թ. հոկտեմբերի 11-ի հրամանով սահմանած նոր կարգի: Հանձնաժողովի նախագահը և անդամների 50%-ը հրավիրված են դրսից: 
Հաջողություններ ենք մաղթում ՀՊՏՀ ավարտական կուրսերի բոլոր ուսանողներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին