«Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան կհյուրընկալվի ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 825

Սիրելի ՀՊՏՀ-ականներ, ապրիլի 28-ին, ժամը 14.15-ին համալսարանի հանդիսությունների դահլիճում տեղի կունենա հանդիպում «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի հետ: Ինչպես հաղորդում են բուհի կարիերայի և մարքեթինգի բաժնից, հանդիպումը բացառիկ առիթ կընձեռի բազմափորձ կառավարչի հետ մասնագիտական, մշակութային և մարդկային հաղորդակցման:
Սիրով հրավիրում ենք բոլորիդ: 



ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին