Մեր համալսարանի ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24.04.2012
Դիտումների քանակ՝ 878
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ներկայացուցիչներն այսօր միացան այն բազմահազար մարդկանց, ովքեր ամեն տարվա ապրիլի 24–ին իրենց հարգանքի տուրքն են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Վաղ առավոտյան ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ՝ բուհի ներկայացուցիչները՝ պրոռեկտորները, դեկանները, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներն ու ուսանողներն բարձրացան Ծիծեռնակաբերդի բարձունք։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ ուսանողները մեր բուհի անունից ծաղկեպսակ դրեցին։ ՀՊՏՀ ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին նաև անմար կրակի մոտ։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին