ՀՊՏՀ թենիսի աղջիկների հավաքականը նվաճել է մրցաշարի գավաթը և ոսկե մեդալը

Դիտումների քանակ՝ 947

Սիրելի ՀՊՏՀ–ականներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ երեկ տեղի ունեցած հանրապետական ուսանողական 13-րդ մարզական խաղերի թենիսի աղջիկների առաջնությունում մեր մարզիկները պարտության են մատնել բոլոր թիմերին` նվաճելով մրցաշարի գավաթը և ոսկե մեդալը: 
ՀՊՏՀ թենիսիստուհիները, հաղթելով Եվրոպական տարածաշրջանային ակադեմիային (3:0), Երևանի պետական բժշկական (3:0), Հայկական պետական մանկավարժական (3:1), Հայաստանում ֆրանսիական (3:1), Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական (3:0) համալսարաններին, դուրս են եկել հաջորդ ենթախումբ: Այստեղ ևս տոնել են հաղթանակ Հայաստանի պետական ճարտարագիտական թիմի նկատմամբ (3:1): Եզրափակչում մեր աղջիկները 3:1 հաշվով հաղթել են Հայ ռուսական (սլավոնական) համալսարանին: 
Մրցաշարի ավարտից հետո տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: Մարզիկներին մեդալներ ու պատվոգրեր է հանձնել ՀԱՕԿ-ի «»Արդարացի խաղ» կոմիտեի փոխնախագահ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լևոն Սամվելյանը: 
Տեղեկացնենք` 2-րդ հորիզոնականը զբաղեցրել են Հայ–ռուսական (սլավոնական), 3-րդը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանների աղջիկները: 
Շնորհավորում ենք բոլոր մարզիկներին և մաղթում միմիայն հաղթանակներ: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին