Տեղի ունեցավ մագիստրանտների գիտահետազոտական աշխատանքների պաշտպանությունը

Դիտումների քանակ՝ 866

Այսօր ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում  տեղի ունեցավ «Բիզնեսի կազմակերպում», «Կոմերցիա», «Մարքեթինգ» և «Ստանդարտացում և չափագիտություն» մասնագիտություններով սովորող 2-րդ կուրսի մագիստրանտների կատարած գիտահետազոտական աշխատանքների պաշտպանությունը:

Ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանի տեղեկացմամբ,  մագիստրանտներն իրենց կատարած ուսումնասիրությունները ներկայացրեցին համոզիչ և հիմնավոր` ցուցադրելով նյութին առնչվող տեսապատկերներ:

Նշենք, որ ֆակուլտետի դեկանը և ամբիոնների վարիչները լսեցին 15 զեկուցում, որոնցից լավագույն 5-ը երաշխավորվեցին հրատարակության պատրաստվող մագիստրոսական նյութերի ժողովածուում ներառելու համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին