Վոլեյբոլի տղաների առաջնության երեկվա փուլում գրանցվել է 4 խաղ

Դիտումների քանակ՝ 1040


Երեկ` ուսանողական 13-րդ մարզական խաղերի ծրագրով վոլեյբոլի տղաների առաջնության հերթական փուլում, ՀՊՏՀ-ի վոլեյբոլիստները 1:2 հաշվով ցավալի պարտություն են կրել Երևանի պետական համալսարանի թիմից: Հուսով ենք, որ պարտությունը չի վհատեցնի մեր տղաներին, նրանք կհավաքեն բոլոր ուժերը և այսուհետ կգրանցեն միայն հաղթանակներ: 
Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները` Վանաձորի մանկավարժական և Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարաններ` 2:0, Հայկական պետական մանկավարժական և Հայաստանում ֆրանսիական համալսարաններ` 2:0, Հայաստանի պետական ճարտարագիտական և Հայաստանի պետական ագրարային համալսարաններ` 2:1: 
Հիշեցնենք` այսօր խաղերի հերթական օրն է: Ժամը 14.00-ին կմցեն Հայ ռուսական (սլավոնական) և Վանաձորի մանկավարժական, 14.45-ին` Հայաստանում ֆրանսիական և Հայաստանի պետական ճարտարագիտական, 15.30-ին` Երևանի պետական բժշկական և Հայկական պետական մանկավարժական, 16.15-ին` Երևանի պետական ճարտարապետաշինարարական և Երևանի պետական համալսարանների թիմերը:
Տեղեկացնենք, որ ՀՊՏՀ վոլեյբոլիստներն այսօր խաղերից ազատ են: 
Հաջողություններ մաղթենք բոլոր թիմերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին