Մեր տղաները հաղթել են Վանաձորի մանկավարժական համալսարանի վոլեյբոլի թիմին

Դիտումների քանակ՝ 859

Երեկ` ուսանողական 13-րդ մարզական խաղերի ծրագրով վոլեյբոլի տղաների առաջնության առաջին օրը, ՀՊՏՀ-ի վոլեյբոլիստները մրցել են Վանաձորի մանկավարժական համալսարանի թիմի հետ: Մեր տղաները մղելով լարված և համառ պայքար` 2:1 հաշվով հաղթել են ուժեղ մրցակցին: 
Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները`Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարան-հայ ռուսական (սլավոնական) համալսարան` 0:2, Հայաստանի պետական ագրարային համալսարան-Հայկական պետական մանկավարժական համալսարան` 2:0, Հայաստանում ֆրանսիական համալսարան-Երևանի պետական բժշկական համալսարան` 0:2:
Հիշեցնենք` այսօր խաղերի հերթական օրն է: Ժամը 14.00-ին կմցեն Վանաձորի մանկավարժական և Երևանի պետական ճարտարապետաշինարարական, 14.45-ին` Հայկական պետական մանկավարժական և Հայաստանում ֆրանսիական, 15.30-ին` Հայաստանի պետական ճարտարագիտական և Հայաստանի պետական ագրարային, 16.15-ին Երևանի պետական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների թիմերը:
Հաջողություններ մաղթենք բոլոր մարզիկներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին