Մեր բուհի մարքեթինգ մասնագիտության 3-րդ կուրսը ներկայացրեց «NF» երևութական ընկերությունը

Դիտումների քանակ՝ 1263

 ՀՊՏՀ մարքեթինգ մասնագիտության 3-րդ կուրսում անցկացվեց հերթական սեմինար պարապմունքը «Միջազգային մարքեթինգ»  առարկայից, որին մասնակցում էին նաև ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի վարիչ Արարատ Զաքարյանը, դոցենտներ Շիրակ Սահակյանը, Մարինե Նիկողոսյանը, դասախոսներ Կարեն Բաբաջանյանը, Ռուզաննա Բադալյանը, Վադիմ Գրիգորյանը: Ուսանողներն իրենց դասախոս, մարքեթինգի ամբիոնի դոցենտ Արմեն Գրիգորյանի ղեկավարությամբ, ստեղծել էին  երևութական «NF» ընկերությունը և մշակել արտադրանքի արտահանման սեփական ծրագիրը:

«NF» երևութական ընկերության հիմնադիր ուսանողները` Գագիկ Բարսեղյանը, Մկրտիչ Պողոսյանը, Հակոբ Պապիկյանը, Հասմիկ Սահակյանը, Վարդուհի Հարթենյանը, Ռուզաննա Դեմիրչյանը, Ժանետա Պողոսյանը, Տաթև Մկոյանը, Մարիամ Շահվերդյանը, Էվելին Գաբրիելյանը,  ներկայացրեցին  կազմակերպության  արտադրած ենթադրվող տեսականին` հայկական ընկույզից պատրաստված  տարբեր արտադրանքներ,  մշակած ապրանքանիշը, գործարար ծրագիրը, արտահանման ռազմավարության ուղղությունները, իրականացրած մարքեթինգային հետազոտությունների արդյունքները և  ցուցադրեցին իրենց ապրաքանիշը գովազդող հոլովակ:

Սեմինար պարապմունքն ավարտվեց «NF» ընկերության տեսականու ցուցադրմամբ և համտեսի ակցիայով:


«Այսպիսի գործնական սեմինար  պարապմունքներն անցկացվում են  դասավանդման մեր մեթոդի շրջանակներում: Այս դասին նախորդել է  մեղրի արտադրության և արտահանման ռազմավարությանը նվիրված գործնական սեմինար պարապմունք:  Նպատակը` մրցակցային ոգու ձևավորումն ու գործնական  վերլուծությունների իրականացումն է, փորձի ու հմտության ձեռքբերումը»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ասաց մարքեթինքի ամբիոնի վարիչ Արարատ Զաքարյանը` ավելացնելով, որ  այսպիսի դասերը յուրօրինակ փորձ են նաև դրանց մասնակից դասախոսներ համար: 

Տեղեկացնենք` այսպիսի գործանական պարապմունքները շարունակական են լինելու: Հաջորդ դասը նվիրված կլինի խմիչքի արտադրությանն ու արտահանմանը:

 Լուսանկարում  համտեսի  սեղանն է`  ընկերության  արտադրանքի  տեսականիով

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին