Երկուշաբթի օրը կմեկնարկի ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին նվիրված ֆուտբոլի մրցաշարը

Դիտումների քանակ՝ 728

Ապրիլի 2-ին, ժամը 14.00-ին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում տեղի կունենա ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին նվիրված 13-րդ Հանրապետական ուսանողական մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որի ավարտից հետո, ժամը 15.00-ին, կմեկնարկի ֆուտբոլի մրցաշարը: 
ՀՊՏՀ ֆուտբոլի հավաքականը մրցումներին պատրաստվել է լրջորեն, և, հուսով ենք, լավ արդյունք ցույց կտա: 
Գեղեցիկ ֆուտբոլ և հաղթանակներ ենք մաղթում մեր տղաներին:


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին