ՀՊՏՀ շախմատի աղջիկների հավաքականը գրանցեց միայն հաղթանակներ
Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանը մեկնարկեց ՀՈՒ (հանրապետական ուսանողական) 13-րդ մարզական խաղերի ծրագրով անցկացվող շախմատի տղաների և աղջիկների թիմային առաջնությունը:
Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապեր բաժնին հայտնեց շախմատի տղաների և աղջիկների հավաքականի մարզիչ Լյուդմիլա Հովհաննիսյանը, մեր տղաների առաջին մրցակիցը` Պետական կառավարման ակադեմիայի թիմը, մրցաշարին չներկայացավ, որի պատճառով հեռացվեց: Մեր տղաները խաղացին Հայաստանի պետական ագրարային, Երևանի պետական, Հայ-ռուսական (սլավոնական), Երևանի պետական բժշկական համալսարանների թիմերի հետ և կրեցին պարտություն: ՀՊՏՀ շախմատիստները 5:0 հաշվով հաղթեցին միայն Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի թիմին:
ՀՊՏՀ շախմատի աղջիկների հավաքականը մրցամարտի դուրս եկավ հայկական պետական մանկավարժական, Երևանի ճարտարապետաշինարարական, Հայաստանի պետական ճարտարապետական, Հայաստանի պետական ագրարային համալսարանների թիմերի հետ և ի տարբերություն տղաների՝ գրանցեց միայն հաղթանակներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին