Մարտի 26–ին կմեկնարկի ՀՈՒ 13–րդ մարզական խաղերի շախմատի առաջնությունը

Դիտումների քանակ՝ 693

Մարտի 26-ին կմեկնարկի հանրապետական ուսանողական (ՀՈՒ) 13-րդ մարզական խաղերի ծրագրով անցկացվող շախմատի տղաների և աղջիկների առաջնությունը: Մրցաշարը կանցկացվի Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանը:

«ՀՊՏՀ թե’ տղաների, թե’ աղջիկների հավաքականը այս մրցաշարին լավ է նախապատրաստվել և, հուսով եմ, կցուցադրի ուշագրավ խաղ», - ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին  ասաց ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ Լևոն Սամվելյանը և հիշեցրեց, որ անցյալ տարի անցկացված հանրապետական ուսանողական  մարզական խաղերում մեր տղաների հավաքականը զբաղեցրել է 2-րդ, աղջիկներինը` 3-րդ հորիզոնականը:

Մրցաշարը կեզրափակվի մարտի 31-ին:

Մեր շախմատիստներին մաղթում ենք միայն հաղթանակներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին