ՀՊՏՀ վոլեյբոլի հավաքականը տոնեց հերթական հաղթանակը

Դիտումների քանակ՝ 685

Երեկ, աշխատանքային օրվա ավարտին, հայտնի դարձան հանրապետական ուսանողական 13-րդ մարզական խաղերի ծրագրով վոլեյբոլի կանանց առաջնության հերթական փուլի վերջին խաղերի արդյունքները` հայկական պետական մանկավարժական համալսարանի մարզիկները 0:2 հաշվով պարտվեցին Երևանի պետական համալսարանի թիմին:

Ուրախությամբ նշենք, որ այս խաղից հետո մրցասպարեզ դուրս եկած  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աղջիկները ցուցադրեցին դիտարժան խաղ և տոնեցին արժանի հաղթանակ` 2:0 հաշվով առավելության հասնելով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի թիմի նկատմամբ:

 Հիշեցնենք, որ այսօր, ժամը 15.00-ին կմրցեն Հյուսիսային և  հայկական պետական մանկավարժական համալսարանների, 15.45-ին` Հայաստանի պետական ագրարային և ֆրանսիական համալսարանների, 16.30-ին` Արցախի պետական և Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանների, 17. 15-ին` Երևանի պետական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների թիմերը:

 Թեժ պայքար և հաջող խաղ ենք մաղթում բոլորին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին