ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը կազմակերպում է գիտաժողով՝ հոբելյանական տարեդարձի առթիվ
12.09.2017
Դիտումների քանակ՝ 2001
Հոկտեմբերի 6-ին ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի կունենա «Նորարարական կրթական տեխնոլոգիաները և տարածքային զարգացումը ՀՀ-ում»խորագրով գիտաժողով` նվիրված մասնաճյուղի հիմնադրման 10-ամյակին:
Մասնաճյուղից հայտնում են, որ գիտաժողովի մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հոդվածներ հետևյալ թեմաներով.
- Տարածքային զարգացման հիմնախնդիրներ,
- Նորարարական կրթական տեխնոլոգիաներ,
- Միջհամայնքային համագործակցություն,
- Կառավարման տեխնոլոգիաներ,
- Տարածական զարգացում,
- Մարդկային ռեսուրսների կառավարում,
- Բնապահպանական կրթություն,
- Ֆինանսական կառավարում,
- Մարզերի սոցիալ-տնտեսական զարգացում :
Գիտաժողովիններկայացվողհոդվածներիպահանջները
- հոդվածի ծավալը՝ 5-7 Էջ,
- հեղինակի մասին տվյալները /անուն, ազգանուն, հայրանուն, աշխատավայր, պաշտոն, գիտական աստիճան/՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն,
- հոդվածի վերնագիրը, հիմնաբառերը /6 բառից ոչ պակաս/ և ամփոփումները /50-60 բառ/՝ երեք լեզվով,
- էջի ձևաչափը՝ A4 (201 X 297 մմ),
- լուսանցքները՝ 2,5 սմ բոլոր կողմերից,
- տառատեսակը GHEA Grapalat
- տառաչափը՝ 12
- միջտողային հեռավորությունը՝ 1,5,
- պարբերության խորությունը՝ 1 սմ,
- վերնագիրը՝ գլխատառերով, 14 տառաչափով,
- գծանկարների և աղյուսակների տառաչափը՝ 10
- գծանկարի համարը և անվանումը՝ ներքևում, աղյուսակինը՝ վերևում
- բանաձևերը՝ Equation,
- հղումները՝ տողատակում,
- հոդվածը ներկայացնել տպագիր և էլեկտրոնային տարբերակներով,
- էլեկտրոնային տարբերակի ֆայլի անվանումը պետք է ներառի հեղինակի անունը և ազգանունը :
Հոդվածների ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 3-ն է:
Էլ. փոստ. sos.khachikyan@gmail.com
Հեռ.՝ 094 440 430
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին