«Քեյ-Փի-Էմ-Ջի» ընկերությունը սկսեց «Աուդիտ» դասընթացների շարքը
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ մեր համագործակցությունը նոր շրջան է թևակոխում: Այսօրվանից սկսում ենք «Աուդիտ» դասընթացների շարքը: Նախատեսում ենք 4 կամ 5 հանդիպում` բակալավրիատի 4-րդ կուրսերի ուսանողների և մագիստրանտների համար: Հետագայում դասընթացներ կկազմակերպենք ավելի տևական կտրվածքով»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ընկերության մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար, ավագ մենեջեր Սոնա Մարտիրոսյանը` ավելացնելով, որ ընկերության աշխատակիցները պատրաստակամ են ուսանողներին փոխանցել իրենց տեսական ու գործնական գիտելիքները:
ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողներն այսօր ունկնդրեցին առաջին դասընթացը, որը համակողմանի ու առարկայորեն պարզաբանեց աուդիտի էությունը, հիմնախնդիրներն ու նպատակները: Բանախոսն էր «Քեյ-Փի-Էմ-Ջի» ընկերության աուդիտի բաժնի ավագ աուդիտոր Անուշ Պետրոսյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին