ՀՊՏՀ բակալավրիատի ավարտական կուրսերի քննաշրջանը կմեկնարկի մարտի 15-ին

Դիտումների քանակ՝ 764

Դիպլոմային ավարտական աշխատանքների պաշտպանությանն ու պետական քննություններին դեռ բավական ժամանակ կա, իսկ մինչ այդ առկա բակալավրիատի 4-րդ կուսեցիներն այս օրերին նախապատրաստվում են բակալավրիական ուսումնառության վերջին քննաշրջանին, որը կմեկնարկի մարտի 15-ին և կավարտվի մարտի 21-ին: Վստահ ենք, որ ուսանողները լավ են նախապատրաստվել և հաջողությամբ կհանձնեն բոլոր քննությունները:

Քննաշրջանի ավարտից հետո 4-րդ կուրսեցիները կմեկնեն  նախադիպլոմային արտադրական փորձառության:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին