Միջանկյալ քննաշրջանը մեր բուհում կմեկնարկի ապրիլի 9-ին

Դիտումների քանակ՝ 731

ՀՊՏՀ ուսումնառության գործընթացի կարևորագույն փուլը` միջանկյալ քննաշրջանը, կմեկնարկի ապրիլի 9-ին: Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց ուսումնակազմակերպական աշխանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, այս պահին ընթանում են նախապատրաստական աշխատանքները, ճշգրտվում է քննությունների անցկացման ժամանակացույցը: Պրոռեկտորը վստահեցրեց, որ քննաշրջանի նախապատրաստական աշխատանքներով զբաղվող բոլոր ստորաբաժանումները ջանք ու եռանդ չեն խնայի, որպեսզի քննաշրջանն անցնի գործող կարգին համապատասխան:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին