ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում քննարկվեցին բոլոնյան կրթական մարտահրավերները
Մարտի 3-ին ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում Սերգո Երիցյանի և Արմեն Ճուղուրյանի հեղինակած «Բարձրագույն մասնագիտական կրթության մարտահրավերներ. Բոլոնիայից Երևան» ուսումնամեթոդական ձեռնարկի ակադեմիական ազատությունների և բուհի ինքնավարության հիմնախնդիրներին վերաբերող բաժնի շուրջ բանավեճ էր կազմակերպվել: Բանավեճը վարում էր պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը, խորագիրն էր` «Ինչպե՞ս պետք է սովորեինք կամ ինչպե՞ս պետք է դասավանդեինք»:
Բանավեճին ներկա էին ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը և ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի դեկան Էդգար Ղազարյանը:
Ուսանողությունը բուռն քննարկումներ ծավալեց հատկապես ուսանողակենտրոն ուսուցման կազմակերպման, ընտրովի առարկաների, ակադեմիական կրեդիտների փոխանցման, ուսանողի կողմից պրոֆեսորադասախոսական աշխատանքի գնահատման հիմնախնդիրների շուրջ:
Բանավեճի արդյունքում արձանագրվեց, որ ակադեմիական ազատությունների լիարժեք իրացմանը ներկայում խոչընդոտում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրինակ ուսանողի անտեղյակությունը իր իրավունքներին, որոշ դասախոսների կարծրացած վերաբերմունքը կրթական բարեփոխումներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին